Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իրականում տաքսու վարորդները շատ լավ հերոսներ են»

«Իրականում տաքսու վարորդները շատ լավ հերոսներ են»
15.07.2014 | 12:34

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԻ «Ճանապարհի փիլիսոփաները» լիամետրաժ-վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Նկարահանումը շատ երկար է տևել, մոտ երկու տարի: Հերոսները հիմնականում տաքսու վարորդներ են, որոնք ուղևորին պատմում են իրենց, երկրի խնդիրների մասին: Նրանք չգիտեն, որ իրենց նկարահանում են։ Ֆիլմը նկարահանվել է բջջային հեռախոսով: ֆիլմի պրոդյուսերը Գրիգոր Հայրապետյանն է:

Անդրադառնալով irates.am-ի «Ի՞նչ էիք հարցնում տաքսիստներին, ի՞նչ էիք ուզում բացահայտել» հարցին, ռեժիսորն ասաց, որ իրականում տաքսիստներին շատ բան պետք չէ հարցնել, որ խոսեն. «ՈՒղղակի պետք է զրույցդ ճիշտ սկսես, իրենք ասֆալտից կարող են հասնել մինչև «Ոսկե ծիրան»: Նրանք լավ հոգեբան են, շուտ մտերմանում են, կարող են քեզ մոտ անկեղծանալ, խոսել իրենց խնդիրներից, լավ իմանալով, որ հինգ րոպեից չես լինելու իրենց կյանքում: Իհարկե, կային վարորդներ, որ ընդհանրապես չէին խոսում, նույնիսկ կարող ես երկու հարց տալ, երրորդին կասեն` ոնց որ դու ավելի շատ ես խոսում, քան ես, տեղերով երևի փոխվենք: Բայց հիմնականում ադեկվատ են: Իրականում տաքսու վարորդները շատ լավ հերոսներ են»:
Իսկ երբ տեղեկացել են, որ նկարահանվում են, ինչպես են արձագանքել` հետաքրքրվեցի: Ռեժիսորի խոսքով` ովքեր դեմ են եղել, չկան ֆիլմում, ում չեն հասցրել տեղեկացնել և իմանալուց հետո կռիվ կսարքեն, պատրաստ են համոզել, որովհետև իրականում վատ բան չեն արել: Ոչ մեկի չեն վարկաբեկել, խնդրահարույց արտահայտությունները ֆիլմում տեղ չեն գտել:
Հիշեցնենք, որ Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը 2011-ին արժանացել է երեք մրցանակի, այդ թվում՝ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի գլխավոր մրցանակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ